Քանյե Ուեսթն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը. նրա օգտին քվեարկել է ավելի քան 60 000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունն ու ակնարկել 2024 թվականին հնարավոր մասնակցության մասին։

«Քանյե 2024»,- Twitter-ում գրել է ռեփերը, որն ավելի վաղ այս տարվա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել էր «Քանյե 2020» գրությամբ։

Fox News հեռուստաալիքի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում Ուեսթի օգտին քվեարկել է ավելի քան 60 հազար մարդ: Ընտրողներն իրենց ձայնը տվել են ռեփերի օգտին 12 նահանգներում՝ Այովա, Արկանզաս, Կոլորադո, Այդահո, Կենտուկի, Լուիզիանա, Մինեսոտա, Միսիսիպի, Օկլահոմա, Թենեսի, Յուտա և Վերմոնտ: Այդ նահանգներից յուրաքանչյուրում նա ստացել է ընտրողների 1 տոկոսից պակաս ձայները։

Ընտրությունների օրը Ուեսթը հայտնել է, որ քվեարկել է այն մարդու օգտին, ում ամենից շատ է վստահում, այսինքն՝ իրեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:




Լրահոս