Կալիֆորնիացի հայամետ կոնգրեսականները վերընտրվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրություններին զուգահեռ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նաև Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի ընտրություններ են կայացել։ Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրվել է։

The New York Times-ի տեղեկություններով` Կապիտոլիումում Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերը ներկայացնող Ադամ Շիֆը ստացել է քվեների 74 տոկոսը։ Մեկ այլ հայամետ կոնգրեսականի՝ Բրեդ Շերմանի օգտին, նախնական արդյունքների համաձայն, քվեարկել է ընտրողների 70 տոկոսը։ Մոտ երկու շաբաթ առաջ Կոնգրեսում Արցախի անկախության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դրած Գրեյս Նապոլիտանոն ստացել է քվեների 67 տոկոսը։




Լրահոս