Ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Վերջնական որոշումն ավելի ուշ կընդունվի:
Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
ՀՖՖ-ն բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով՝ պատժել Իբրահիմովին ու ակումբին՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ակումբի՝ ԵԼ-ից հեռացում: