ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի դադարի Արցախում հակամարտությունը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ ՌԴ առաջնորդն այս մասին հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։

Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով, վստահ է Պուտինը։




Լրահոս