
Երեկ ընդդիմության նստացույցը սկսվելուց մի քանի ժամ անց ոստիկանները մտել են
Ազատության հրապարակին մերձակա բոլոր սրճարանները և հրահանգել անմիջապես փակել դրանք։
Մասնավորապես, թերթի լրագրողի տեսախցիկը արձանագրել
է ոստիկաններին ”Ջազվե” սրճարանում,
որից անմիջապես հետո սրճարանի տնօրենը, որը մինչ այդ ասում էր, որ իրենք աշխատում են
մինչև առավոտ, մոտեցել է սրճարանի բոլոր հաճախորդներին և հայտարարել, որ իրենք փակվում
են, և խնդրել է, որ բոլորը հեռանան։ ”Ջազվեի” փակվելուց ընդամենը 10 րոպե առաջ էլ փակվել էր ”Մեղեդի” սրճարանը։