
Agence France-Presse ի փոխանցմամբ Սերբիայում արգելվել է դեկտեմբերի 2 ին
նախանշված գեյ շքերթի անցկացումը: Իշխանությունները պնդում են, որ նման
միջոցառումների անցկացումը կհանդեցնի բախումների և անկարգությունների: Նման հայտարարություն է արել Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա
Դաչիչը: Աղբյուրը փոխանցում է, վերջին երեք տարիների ընթացքում նմանատիպ
միջոցառում անցկացնելու արդեն երկրորդ արելքն է: 2010թ ին Բելգրադում անցկացվեց 1000 հոգանոց գեյ
շքերթ, որի ժամանակ սկսվեցին մասսայական անկարգություններ և տուժեց 90 մարդ: