
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մոտ կա՞ արդյոք դրական տեղաշարժ։
«Իմ տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Ջալալ Հարությունյանը բնական շնչառության է անցել, արհեստական շնչառությունն անջատել են»։