ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ի ընտրություններից գրեթե երկու օր է անցել, սակայն հաղթողի անունը դեռ հայտնի չէ, պայքարն աննախադեպ լարված է:
Նախագահ ընտրվելու համար թեկնածու պետք է վաստակի 270 ընտրիչների քվե, սակայն բաղձալի նպատակին նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը դեռ չեն հասել: Առավել նախընտրելի են նախկին փոխնախագահի շանսերը, վերլուծաբանների համոզմամբ՝ հենց 77-ամյա Բայդենը կհաղթի, սակայն դրա համար պետք է սպասել ևս մի քանի ժամ, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, մինչդեռ Թրամփի թիմը սպառնում է դատական գործերով:
Մանրամասները՝ տեսանյութում