ArmLur.am-ը զրուցել է նոյեմբերի 3-ին Երեւանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «թաղման արարողություն» իրականացրած կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանի հետ: Նշենք, որ այդ օրը քաղաքացիները խորհրդանշական թաղում էին կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ էին բերել ու տեղադրել շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված էր. «Հայ հասարակությունից ՄԱԿ-ի հիշատակին»: Ակցիայի մասնակիցները խունկ էին ծխել, հնչել էր սգո երաժշտություն: Ծաղկեպսակի եւ դագաղի վրա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն էր:
Մենք փորձել ենք ակցիայի գլխավոր կազմակերպիչ Արմինե Մելքոնյանից պարզել, թե որն էր այդ ակիցայի իմաստը, ինչ տվեց այն ու արդյոք այդ ամենը իր վատ ազդեցությունը չի ունեցել Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ ակցիա հետ կապված քննադատություններ հնչեցին: Նշվում էր, որ պետք չէր նման ծայրահեղ քայլի դիմել:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան