Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասում հակամարտությունը դադարեցնելու համար. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է ամեն հնարավոր բան`Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Գիտեք, Ռուսաստանն անում է այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի փրկի միմյանց դիմաց կանգնած մարդկանց կյանքը, որոնք, ցավոք, դեռ միմյանց տեսնում են գնդացիրների և հրացանների թիրախում և զենք են օգտագործում միմյանց դեմ», – ասել է ՌԴ նախագահը:




Լրահոս