ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել` ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
«Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,-ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը: