![](https://armlur.am/wp-content/uploads/2020/11/1000-himnadramn-sksum-e-arajin-n193948-1.jpg)
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+ հիմնադրամ) սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։ Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: