Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել են 40 արկ. զոհվել է մեկ հոգի, եւս երկուսը վիրավորվել են: Բոլորը քաղաքացիական անձինք են:
Վերջին չորս օրերին Դավիթ Բեկում արդեն երեք քաղաքացիական անձ է զոհվել։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Կարինե Առաքելյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Աճեմյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերքի արտահանման համար։
Հարություն Կիրակոսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝
– ծագման երկիրը, ապրանքի անվանումը,; արտադրողի անվանումը եւ հասցեն, արտահանողի անվանումը եւ հասցեն, ստացողի անվանումը եւ հասցեն, պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝
- արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր: Արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
- տրանսպորտային փաստաթղթերը – CMR,
- ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքը,
- ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման եւ մակնշման պահանջների ապահովման եւ կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
- խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «ՁՏՉՈՐօ ժՉՐՈջՌռրՍՏչՏ ՏՍՏվՏՎՌփպրՍՏչՏ րՏþջՈ»՝ հաստատված հայտարարատուի կողմից,
- ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այլ երկրներ արտահանելիս ներմուծող երկրի պահանջի դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից հետո՝ 1-օրյա ժամկետում։