Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կպաշտպանվեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությունը: Հայաստանը արձանագրությունը ստորագրել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, բայց վավերացման է ներկայացվում միայն այժմ:

Արձանագրությունը նախատեսում է, որ այն ստորագրած պետությունը ճանաչում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը անհատներից կամ խմբերից ստանալ եւ քննարկել իրենց իրավունքների խախտմանը վերաբերող դիմումները: Սա նշանակում է, որ արձանագրության վավերացումից հետո հաշմանդամություն ունեցող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների խախտման դեպքում կարող է դիմել Կոմիտեին՝ ակնկալելով, որ իր դիմումը կքննվի նման բարձր միջազգային ատյանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս