Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:
Մանրամասները՝ տեսանյութում