ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը կատեգորիկ դեմ է այն հայտարարություններին, թե նախկին իշխանությունները բանակը չի զինել, ինչի համար այսօր մենք խնդրի առաջ ենք կանգնել:
Ըստ Հարությունյանի՝ պետք չէ պատերազմական այս օրերին նախկին կամ ներկա իշխանություններին ինչ-որ բաների մեջ մեղադրել, պետք է համախմբվել ու պայքարել Թուրքաիայի ու Ադրբեջանի դեմ, որոնք մեծ ծավալով հարձակվել են Արցախի վրա:
Նախկին պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նոր է Արցախից տեղափոխվել Երեւան, արդեն քանի տարի է՝ իր ընտանիքի հետ ապրում էր Արցախում ու իր աչքերով է տեսել, որ Արցախում երկրորդ Եղեռն է ընթանում:
ՀՀԿ-ական Հարությունյանի կարծիքով Ռուսաստանը այն միակ երկիրն է, որը կարող է կանգնեցնել Արցախում ընթացող պատերազմը:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը
Մանրամասները՝ տեսանյութում