ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցի գեներալի զգուշացումն ու Նարիշկինի նոր բացահայտումը. ինչ է կատարվում Արցախի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը դա «զգում է» եւ տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրեր»,-ասել է նա:

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»:

Իսկ ահա Իրանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ՝ սահմանամերձ շրջաններում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար եւ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին:

Գեներալը հայտնել է, որ ցամաքային ուժեր են տեղակայվել սահմանամերձ շրջաններում, եւ դրանք շարունակում են ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: Նրա խոսքով՝ երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին վտանգ չի սպառնում, եւ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին:

Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, եւ մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմաններն ու իրենց խնդիրները լուծել քաղաքական կարգավորման ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս