Արցախի
Հանրապետության Նախագահ
Բակո Սահակյանի
նախագահությամբ սեպտեմբերի
30-ին տեղի
է ունեցել
Անվտանգության խորհրդի
նիստ, որի ընթացքում քննարկվել
են բանակաշինությանը վերաբերող մի շարք
հարցեր: Զեկույցով հանդես
է եկել
պաշտպանության նախարար
Մովսես Հակոբյանը: Նախագահը նշել
է, որ պաշտպանության բանակը
մեր երկրի
անվտանգության ապահովման
հիմնական երաշխավորն
է և նրա մարտունակության հետևողական բարձրացումը հանդիսանում
է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Բակո Սահակյանը
կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ
իրականացման ուղղությամբ: Նիստում քննարկվել
են նաև Հաղթանակի տոնի,
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի
ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման
հետ կապված
հարցեր: Նախագահ
Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել
տոնական միջոցառումների կազմակերպան և համակարգման
կառավարական հանձնաժողով: Նիստին հրավիրված
էին Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,
պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ