ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանության ներկայացուցչի դեմ բռնության դեպքերն ու կոռուպցիոն հանցագործություններն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանցագործություններն ավելացել են: Պաշտոնապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 662 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 18 հազար 865 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 797 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 7 հազար 740 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 10 հազար 441:

Միջին ծանրության հանցագործությունների թիվը նվազել է: Մասնավորապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա 9 ամիսներին եղել է 3106՝ անցած տարվա 2953-ի դիմաց: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ նվազել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես անցած տարվա 9 ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 255 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 157-ի: Իսկ ահա կոռուպցիոն բնույթի հանցագործությունները ավելացել են՝ կազմելով 1002: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա 9 ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել:

Անցած տարվա 2 հազար 845 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել է 3 հազար 559 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճն հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերն են աճել 22 դեպքով. այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 58 նման դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս