Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ուղարկված սուննի զինյալները հրաժարվում են կռվել շիա ադրբեջանցիների կողքին․ սպանված զինյալների թիվը հասել է 250-ի. SOHR

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտարարել է, որ Թուրքիան ադրբեջանական բանակի համար Սիրիայից նոր վարձկանների հավաքագրման հարցում խնդիրների առջև է կանգնել։

«Հարկ է նշել, որ Թուրքիան խնդիրներ ունի Լեռնային Ղարաբաղ նոր զինյալներ ուղարկելու հետ կապված, քանի որ նրանց մեծ մասը մարդկային մեծ կորուստների և կրոնական գործոնով պայմանավորված հրաժարվում են կռվել ադրբեջանական բանակի կողքին»,- ընդգծում է SOHR-ը:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջան ուղարկված զինյալները չեն էլ պատկերացրել, որ ադրբեջանցիները շիա մուսուլմաններ են. զինյալների մեծ մասն այդ մասին իմանալուն պես վերադարձել է հայրենիք։ Հայտնի է, որ Սիրիայի իսլամիստների մեծ մասը սունիներ են։

Աղբյուրը հստակեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկված զինյալների ընդհանուր թիվն առնվազն 2580 է, որից 342-ը հետ է մեկնել Սիրիա։ Մինչդեռ զոհերի թիվն առնվազն 250 է:




Լրահոս