Մեկ-մեկ կարողանում է զանգել․ Ռուբեն Հախվերդյանը՝ որդու առաջնագծում լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որդիս արդեն մեկ ամիս է ինչ գտնվում է Արցախում՝ առաջնագծում, իհարկե մեկ-մեկ կարողանում է զանգահարել, ասում է, որ լավ է, իսկ առհասարակ ոչինչ սահմանի, Արցախի մասին չի ասում, քանի որ դա արգելված է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Հավելենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երգահանը հայտնել էր, որ նա նույնպես մեծ ցանկություն է ունեցել մեկնելու Արցախ, կանգնելու հայ զինվոի կողքին, բայց գիտակցել է, որ թիկունքում ավելի օգտակար կարող է լինել, քան առաջնագծում:
Ի դեպ նշենք, որ օրերս է նոր երգ կձայնագրել ի պատիվ հայ զինվորի, ի պատիվ առաջնագծում կռվող տղաների:

Հիշեցնենք, որ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել։
«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս