
Տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր Քրիսթոֆեր Անտոնիու Պիսարիդեսը համաշխարհային
տնտեսության ներկա զարգացումները ճգնաժամի երկրորդ ալիք անվանելը սխալ է համարում:
Գիտնականի խոսքերով` մոլորակը մինչև այժմ
էլ դուրս չի եկել 2008թ ից սկսված տնտեսական ճգնաժամից: Փոխանցում է ԻՆՏԵՐՖԱՔՍ
գործակալությունը: “Սա յուրօրինակ
ճգնաժամ էր, այն սկսվեց ֆինանսական սեկտորից և այժմ վերածվել է դոլարի հետ կապված
խնդրի, այլ ոչ թե ներդրումների պակասի, ինչպես լինում է սովորաբար”: Ըստ գիտնականի ԱՄՆ ի տնտեսությունը շարունակում է
առաջատարը մնալ, սակայն նրա վրա հույս դնել պետք չէ: Ինչ վերաբերվում է եվրոյի խնդրին, ապա ըստ Անտոնիու
Պիսարիդեսի` սպասվում է եվրոյի ուժեղացում, իսկ հունական ճգնաժամը կմնա եվրոգոտու
շրջանակներում: