ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հայկական արտադրողներից մեկը որոշել է «Սնիկերսի» կրեատիվ ու հետաքրքիր տարբերակ ստանալ. այն հայկական է, «կռվող» ու «հաղթող»։

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ պայմաններ են գործում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար, եւ որքանո՞վ արդյունավետ են դրանք պաշտպանում կարկուտից։
Գնել Մարտիրոսյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի եւ պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով վարկեր։
Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ քամիներից, թռչունների եւ խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: Խաղողի հակակարկտային ցանցերի համար կատարված հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կարկտահարությունից տարեկան բերքի 45% կորստի դեպքում վնասի չափը ծրագրի իրականացման ժամանակահատվածում (7 տարի) ավելի քան 2.6 անգամ գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը, իսկ բերքի 30% կորստի դեպքում վնասի չափը շուրջ 75.0%-ով գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցների:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե երբ է կատարվում ուսանողի տեղափոխման գործընթացը։
Ռիմա Հարությունյան (43 տարեկան)

ՊԱԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում եւ ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը: Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները եւ համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:
ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի եւ սպորտի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակը սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում:




Լրահոս