«Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին». ԼՂ այցելած իսպանացի կոնգրեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում հայտնել է, որ Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երևան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսնել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաև տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- Twitter-ում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ կից տեղադրելով լուսանկարներ։




Լրահոս