Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմի հենց առաջին օրերից փորձ է արվում ամուր պահել նաև թիկունքը: «Շտապ արյուն է անհրաժեշտ» գրություններն անարձագանք չեն մնում, իսկ Արյան Բանկ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի դիմաց էլ մշտապես հերթեր են, եւ մարդիկ ցանկանում են որևէ կերպ օգտակար լինել վիրավորներին: Այսօր ևս կենտրոնում մարդաշատ է, իսկ արյուն հանձնելու գործընթացն էլ ուղեկցվում է հայրենասիրական երգերով:
Մանրամասները՝ տեսանյութում: