ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով:

2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ բանջարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9.5%, 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.2%, իսկ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, համապատասխանաբար, 1.0% և 1.1%: Ընդ որում, ձվի գինը ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.1% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ գները նվազել են 1.7%-ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել 0.9%-ով:

2020թ. հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ, հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3.6% և 0.2%:

Մրգի ապրանքախմբում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.3% գնաճ, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ`1.1% գնանկում:

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.1% գնանկում, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:




Լրահոս