ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարոս երկրորդ անգամ ծնվեց». ով է իրականում ծառի շյուղ ջրող լուսանկարի տղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է ինչ ողջ համացանցը ողողված է դիրքերում ծառի նոր փթթող շյուղ ջրող հայտնի զինծառայողի լուսանկարով։ Լուսանկարի հայտնի տղան, ինչպես բնութագրել են շատերը, սահմանապահ 26-ամյա Կարո Պողոսյանն է, Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից։ Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք քույր։

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս նրանց մեքենան հայտնվել է հակառակորդի ռմբակոծության տակ, սակայն նա հրաշքով փրկվել է: Այժմ ծանր վիրավոր է, գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունի բազմաթիվ կոտրվածքներ եւ այրվածքներ։

Երբ մայրը հայտնել է որդուն, որ իր նկարը լայն տարածում է գտնել եւ Արցախում նոր կյանքի խորհրդանիշն է վկայում Կարոն կատակով մորն ասել է․ «Տնաշեն, ինչ էլ ժամանակ ես գտել»։

ArmLur.am-ը զրուցել է Կարոյի մոր՝ հերոսածին տիկին Շուշանի հետ, ում կարծիքով՝ իր որդին ե՛ւ ծառի շյուղին է նոր կյանք պարգեւել, ե՛ւ իրեն։

Մանրամասերը՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Լիդա Եղազարյան




Լրահոս