Կրեմլի կայքը հայտնում է, որ քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինն եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ու ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ անհանգստություն են հայտնել ընթացող լայնամասշտաբ պատերազմական գորևծողություններիեւ այնտեղ էքստրեմիստների ավելի լայն ներգրավածության մասով, որոնք գալիս են Սիրիայից եւ Լիբիայից: Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել է ՌԴ-ի քայլերը, որոնք ուղղված են կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը: Ընդգծվել է պատրաստակամությունը՝ շարունակելու ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ:
Երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ այլ հարցեր: