
Դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը, որի հաղթանակի մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները, գրառում է արել թվիթերում՝ դիմելով ամերիկացի ժողովրդին:
«Ամերիկա, ինձ համար պատիվ է, որ ընտրվել եմ մեր մեծ երկիրն առաջնորդելու համար: Մեզ դժվարին աշխատանք է սպասվում, սակայն խոստանում եմ. ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ այն բանից՝ իմ օգտին եք քվեարկել, թե ոչ: Ես կարդարացնեմ այն հավատը, որով դուք ինձ ընտրել եք»,- գրել է Ջո Բայդենը: