
Իրավապահ մարմինները Լիոնում ձերբակալել են հույն ուղղափառ քահանայի վրա ենթադրյալ հարձակվողին, հայտնում է Parisien թերթը:
40-ամյա տղամարդը ձերբակալվել է ուրբաթ օրը։ Նա խոստովանել է, որ կրակել է քահանայի վրա: Նշվում է, որ ձերբակալվածն ազգությամբ վրացի է: Ձերբակալվել է նաեւ նրա հանցակիցը։ Վերջինս ռուս է։