
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», – հայտնել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: