
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ում գրել է.
«Ադրբեջանն այսօր հրթիռներով ծանր հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը:
Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների թիրախ են դարձել: Տուժածների մասին դեռ տվյալներ չկան»: