Այս պատերազմի հետեւանքով խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4 հազարը՝ նախադպրոցական, իսկ մնացյալը՝ ուսանողներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության Կրթության գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Նա նաև հայտնեց, որ Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին: 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ: Երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը: Ի դեպ, ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի դիմել: Նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Շուշիի տեխնոլոգիական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները առցանց եղանակով արդեն իսկ սկսել են պարապմունքները