Այսօր
ժամը 15-ին Հայ Ազգային
Կոնգրեսը հանրահավաք
կանցկացնի Ազատության
հրապարակում: Հիշեցնենք,
որ երեկվա
հանրահավաքում որոշում
կայացվեց անցնել
մեկ շաբաթյա
շուրջօրյա հանրահավաքների, որի պահանջները շարադրեց
Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանք
են՝
1.
Մինչեւ տարվա
վերջ անցկացնել
արտահերթ նախագահական
եւ խորհրդարանական ընտրություններ։
2.
Ընտրություններից առաջ
ՀՀ ընտրական
օրենսգրքում կատարել
էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի
առաջարկները։
3.
Առաջիկա երեք
ամիսների ընթացքում
բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում
սկսել դրանց
պատասխանատուների նկատմամբ։
4.
Ազատ արձակել
քաղբանտարկյալ Տիգրան
Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի
յոթ երիտասարդ
ակտիվիստների նկատմամբ
հարուցված քրեական
գործերը։
5.
Վերացնել Երեւան
քաղաքում փողոցային
առեւտրի վրա դրված անօրինական
արգելքը։
6.
Չեղյալ հայտարարել
Երեւանում տեղադրված
կրպակների ապամոնտաժման
վերաբերյալ ընդունված
որոշումը։
7.
Դադարեցնել մայրաքաղաքի
ճարտարապետական նկարագրի
այլանդակումը եւ արգելել Երեւանի
կենտրոնում բարձրահարկ
շենքերի կառուցումը։
8.
Օրենքով արգելել
բարձրաստիճան պետական
պաշտոնյաների, Ազգային
Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից
մամուլի միջոցների
եւ լրագրողների
դեմ դատական
հետապնդումների հարուցման
պրակտիկան։
Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ
նշել է, որ Կոնգրեսը
պատրաստ է վերսկսել երկխոսությունը: Այս գիշեր Ազատության
հրապարակում տեղադրվեց
մոտ մեկ տասնյակ վրան,
մարդիկ մնացին
հրապարակում: Գիշերը
Հայաստանի ոստիկանապետ
Ալիկ Սարգսյանը
եւ Երեւանի
ոստիկանապետ Ներսես
նազարյանը այցելել
են հրապարակ:
Ոստիկանությունը գիշերը
բարձրախոսներով հայտարարել
է, որ ակցիան անօրինական
է: Գիշերը
միջադեպեր չեն գրանցվել: