ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նա այդ պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ նշանակվել էր հոկտեմբերի 8-ին։ Միքայել Համբարձումյանն աշխատանքից ազատման դիմումը գրել էր դեռևս հոկտեմբերի 28-ին։ Սակայն դիմումն ընդունվել է միայն այսօր։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ նոր տնօրեն կնշանակվի գնդապետ Արմեն Աբազյանը։ Նա այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։
Արմեն Աբազյան