![](https://armlur.am/wp-content/uploads/2020/11/2020-08-12-f399f185-e5f0-4753-b4c7-c6ecec12578c.jpg)
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Հայտնել էինք նաև, որ ԱԱԾ նոր տնօրեն կնշանակվի գնդապետ Արմեն Աբազյանը։ Նա այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է հրամանգրերը, ըստ որոնց Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»:
![](https://armlur.am/wp-content/uploads/2020/11/123988552_438240827166616_5263347493204370511_n-600x364.jpg)
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: