
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերի վերաբերյալ:
Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները: Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։