
Արցախի խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-նշում են ծառայությունից։
Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում