ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներն են զինել Ադրբեջանին. նոր պետությունների անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հատկապես վերջին 10 տարիների ընթացքում բազմատեսակ զենքեր է գնել Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Հենց այս երեք երկրներն են Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարները։ Սակայն Ադրբեջանի զինանոցում կան նաև այլ երկրների կողմից արտադրած զինատեսակներ։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է բաց աղբյուրները՝ պարզելու, թե որ երկրներն են զինել Ադրբեջանին եւ ինչ զինատեսակներ են նրանք մատակարարել Բաքվին։

Հոկտեմբերի 26-ին Եվրոպական միության արտաքին գործողության ծառայությունը հանրայնացրեց ԵՄ անդամ երկրների կողմից զենք-զինամթերքի արտահանման մասին տվյալներ, որոնք առաջին անգամ մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ԵՄ-ից Ադրբեջան զենքի մատակարարումների մասին։  Ընդհանուր առմամբ, յոթ տարում ԵՄ անդամ երկրները դեպի Ադրբեջան զենքի արտահանման 4.73 մլրդ եվրոյի թույլտվություն են տվել։ Դրա առնվազն 7 տոկոսը՝ 339 մլն եվրոյի չափով, հաստատապես արտահանվել է Ադրբեջան։

Ֆրանսիա

Ըստ բազայում առկա տվյալների՝ 2013-19 թթ. Ֆրանսիան 148.3 մլն եվրոյի զենք է արտահանել Ադրբեջան։ Ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։

ԵՄ անդամ այլ երկրներ

Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան 2013-19 թթ. Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։

Չեխիա

Հոկտեմբերի 21-ին Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Չեխական զենքեր Ադրբեջան արտահանելու մասին տեղեկություններն առաջին անգամ հրապարակվել են դեռ 2017-ին:

Մեծ Բրիտանիա

Այս տարվա ձմռանը Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիան 2013-2019 թթ. հայտարարագրել էր ընդամենը 1.8 մլն եվրոյի զենքի արտահանման թույլտվություն։ Այս տարվա հոկտեմբերին Միացյալ Թագավորության միջազգային առևտրի վարչության կողմից հաստատվեց, որ 2010 թվականից սկսած զենք է մատակարարվել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջան, մասնավորապես, այս ընթացքում արտահանվել է շուրջ 86 մլն ֆունտ ստերլինգ արժողության զենք, Հայաստան՝ 4.2 մլն։

Ուկրաինայի և Ադրբեջանի ռազմական ակտիվ համագործակցությունը շարունակվել է նաև 21-րդ դարում։ Ըստ SIPRI-ի՝ Ուկրաինան Ադրբեջանին 2002-2010 թթ. վաճառել է՝

ռազմական մեքենաներ

45 Տ-72 տանկ (2004-06)
168 զրահափոխադրիչ՝ 18 ԲՏՌ-80 (2007) և 150 ԲՏՌ-70 (2007-10)
2 BMP-1 և 3 BTR-3U հետևակի մարտական մեքենա (2005-06)
ավիացիա

16 ՄիԳ-29 կործանիչ (2006-11)
12 Մի-24 հարվածային ուղղաթիռ (2009-10)
12 Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ
43 Ռ-27 ավիացիոն հրթիռ (2007)
հրետանի

12 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (2004-05)
72 Տ-12 100մմ թնդանոթ (2002)
54 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից (2008-10)
16 2Ս3 Ակացիա ինքնագնաց հաուբից (2009-10)
3 2Ս7 Պիոն ինքնագնաց հրանոթ (2008)
55 Դ-30 հաուբից (2007)
85 Մ-43 ականանետ (2005-06)
այլ

18 Ստրելա-3 զենիթահրթիռային համակարգ (2008)
400 Ռ-2 հրթիռ (2009-10)՝ Սկիֆ հակատանկային հրթիռային շարժական համակարգի և Մի-24 հարվածային ուղղաթիռների համար

Բելառուսը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, ըստ SIPRI-ի՝ 2009-2013 թթ. եղել է Ադրբեջանին նշանակալի չափով զենք մատակարարող երկրների ցանկում։ Ավելի վաղ՝ 2002-2015 թվականներին, Ադրբեջանը Բելառուսից ձեռք էր բերել 60 ԲՏՌ-70 զրահափոխադրիչ, 153 Տ-72 տանկ, 120 Դ-30 հաուբից, 12 2Ս7 Պիոն հրանոթ, 11 Սու-25 գրոհիչ և 20 Տ-38 Ստիլետ զենիթահրթիռային համալիր։ Իսկ 2013-2015 թթ. Բելառուսն Ադրբեջանին է մատակարարել 18 միավոր «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։ 2018-ին Բելառուսն Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին 2018 թ. հունիսին։ Ըստ SIPRI-ի տվյալների բազայում հրապարակված տեղեկությունների՝ Բելառուսը Ադրբեջանին 2018-2019 թթ. մատակարարել է 10 «Պոլոնեզ» համալիր։

Ամփոփելով՝ արձանագրենք, որ չնայած Ադրբեջանի զինանոցը հիմնականում համալրվում է ռուսական, թուրքական և իսրայելական զենքերով, այդ երկիրը ոչ աննշան քանակի զենք է գնել նաև այլ երկրներից։ Ուկրաինան և Բելառուսը Ադրբեջանին են վաճառել մեծ քանակի խորհրդային կամ տեղական արտադրության զինատեսակներ։ Չնայած ԵԱՀԿ-ի կողմից սահմանված ոչ պարտադիր զենքի էմբարգոյի, մի քանի եվրոպական երկրներ ևս չեն հապաղում զինել Ադրբեջանին, հատկապես՝ Չեխիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Սերբիան։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս