ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուս ունեցող 861 քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի, նրանցից 113-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 9-ի դրությամբ մենք ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին, որ ստանան կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում է տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում են տանը: Նրանցից 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր իրավիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը կրկին հոսպիտալիզացիայի ուղիղ ցուցում է, և նրանց վիճակը բնութագրվում է մոտ ծանրին կամ ծանր»,-մանրամասնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս