
«Ալաշկերտ» կամավորական ջոկատի հրամանատար Աբել Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջնագծում այս պահին թեժ մարտերն ընթանում են, ու հայ զինվորները պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Հարությունյանը այն կարծիքին է, որ հայ դիվանագիտությունը կաղում է ու դա նոր չէ, տարիներ շարունակ է այդ իրավիճակն է, ինչի համար մենք ունենք այն, ինչ ունենք:
Աբել Հարությունյանի կարծիքով այսօր առաջնագծում կռվում են 18-20 տարեկան զինվորները, որոնք առանց մեկ վայրկյան կասկածելու իրենց կյանքն են տալիս իրենց հայրենիքի պաշտպանության համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը