
ՀԱԿ այսօրվա հանրահավաքի երեկվա մասնակիցներից շատերը գիշերել են վրաններում: Առավոտյան արթնանալով` նկատել են, որ Ազատության հրապարակին կից սրճարանները փակ են եւ մտադիր էլ չեն սկսկել իրենց աշխատանքը:Մասնակիցները հայնտբերել են, որ զուգարանները եւս ամուր կողպված են: Եթե հաշվի առնենք վերջին օրերի եղանակային փոփոխությունները, մի գուցե սրճարանները արդարանալու տեղ ունենան, բա զուգարանները ի՞նչով են արդարանալու:Չէ, որ այդ զուգարանները հասարակական վճարովի զուգարաններ են եւ դրանցից օգվելու հնարավորություն ունեն հասարակության բոլոր խավերը` իշխանական լինեն, թե ընդդիմադիր: