ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին:
«Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են հեռախոսազրույցի ժամանակ: Ինձ բան չի մնում ավելացնելու այդ հեռախոսազրույցին: Ղարաբաղի հարցն իսկապես քննարկվել է», – ասել է Պեսկովը:
Հավելենք, որ Էրդողանի առաջարկի մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները: