Արցախյան պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Տիգրանն այն եզակի լուսավոր տղաներից մեկն էր, ով դեռ երկար ստեղծագործական ուղի պետք է գծեր, սակայն ինչպես մեր բոլոր հերոսներն, այնպես էլ նա չխնայեց կյանքը հանուն հայրենիքի, ընտրեց անմահության եւ հերոսացման փառահեղ ուղին։
Տիգրանի հերոսացման լուրը նրա մտերիմներին ու շոուբիզնեսի ներկայացուցիչներին հպարտության եւ միեւնույն ժամանակ մեծ վիշտ է պատճառել։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Տիգրանի մասին գրել է․ Ճանաչեք մեր հերոսին Աստված հոգիդ լուսավորի Տիկ ջան: Տիկոյին մեր ինստիտուտից գիտեմ: Հենց տեսնում էի իրեն միշտ կողքինիս ականջին փսփսում էի ՝«Նայի նայի ինչ նմանա Սասունցի Դավթին»: Բախտ վիճակվեց աշխատել միասին: Նկարահանումների ժամանակ անկեղծացա ու ասացի ,որ շատ եմ նմանեցնում : Պատասխանեց ՝ «Ես ավելի սիրուն չե՞մ» : Անմահացար
Իսկ «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը գրել է․«հոկտեմբերի 11-ից շունչներս պահած սպասման մեջ էինք, որ քեզ բան չի եղել Տիկ ջան, բայց․․․»
ArmLur.am-ը զրուցել է նաեւ Տիգրանի լավագույն ընկերներից Լիա Զախարյանի հետ, Լիան թեեւ հուզմունքով, բայց հպարտությամբ մեզ հետ զրույցում պատմել է արդեն հերոս Տիգրանից իրեն մնացած հիշողությունների եւ իրեն տված նրա խոստման մասին, որն այդպես էլ ցավոք մնաց անկատար։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Լիդա Եղիազարյան