
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է.
«Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»: