ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Ուկրաինայի քաղաքացին մուտք գործել Հայաստան և տեղեկություններ հավաքել զորահավաքի վերաբերյալ. նոր քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտումները լրտեսության դեպքերի շուրջ: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից ՀՀ քր. օր-ի 302 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով լրտեսություն հարուցվել է նոր քրեական գործ:

Armlur.am-ին լրտեսության նոր քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Ռուսլան Պյոտրի Տուրակուլովը հանդիսանալով Ուկրաինայի քաղաքացի, նախնական համաձայնության գալով նույն երկրի քաղաքացիների հետ, Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների առաջադրանքով գործով չպարզված ժամանակահատվածում ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի, հատել է ՀՀ պետական սահմանը և հայտնվել է ՀՀ տարածքում:

Արդյունքում, վերջինս ծանոթացել է ՀՀ քաղաքացի Արթուր Մամիկոնի Ասատրյանի հետ եւ նրա հետ «գործարքի» գնացել: Արթուրի կողմից խորհուրդներ, միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, թշնամական երկրի ներկայացուցիչներին հանձնել և հանձնելու նպատակով հավաքել են ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության, դրանց շարժի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց եւ քանակի վերաբերյալ տեղեկություններ, որոնք նույն ժամանակահատվածում հետախուզական միջոցով փոխանցել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին՝ այդ կերպ օտարերկրյա պետության թշմամական գործողության իրականացնելու համար ցուցաբեերել այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության և արտաքին անվտանգության:  Այս դեպքով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս