
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Wargonzo տելեգրամյան ալիքը, որը ղեկավարում է ռուս լրագրող Սեմյոն Պեգովը ևս հայտնեց ուղղաթիռի խոցման մասին: