
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: Այս մասին քիչ առաջ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նրա խոսքով, Հովհաննիսյանը հետազոտություն է անցնում այժմ: Ստեփանյանը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները: