Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Քիչ առաջ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ հաստատել է, որ իրենք են խոցել ռուսական ուղղաթիռը:
Այս առումով ներկայացվում է հետևյալը.
– ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտակայքում,:
– թռիչքն իրականացվել է մթության մեջ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս:
– ՌԴ ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ նախկինում նշված տարածքում չեն տեսել:
Այս գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստվածության բարձրացման ֆոնին հերթապահ մարտական անձնակազմը որոշեց կրակ բացել ՝ սպանելու համար:
Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը ուղղված չէր ռուսական կողմի դեմ:
Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին: