ՀԱՊԿ-ի անդրադարձը՝ Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն «ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրացումը հանգեցրել է ցավալի հետևանքների»։

Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցումը։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք անձնակազմի զոհված անդամների հարազատներին և մերձավորներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակը»,- ասել է Զայնետդինովը։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ բազմիցս հակամարտող կողմերին կրակի դադարեցման կոչ է արել:




Լրահոս